Բարի գալուստ mnatany.am խանութ:
Բարի գալուստ mnatany.am առցանց խանութ:
Հաշվի առնելով օնլայն գնումների պահանջարկի ավելացման միտումները, ժամանակակից կյանքի ռիթմը և տեխնոլոգիաների հնարավորությունները, մեր թիմը ստեղծել է հարթակ, որի միջոցով հաճախորդները, խնայելով իրենց ժամանակը, հնարավորություն կունենան գնել թարմ, որակյալ մթերք՝ միրգ, բանջարեղեն, նպարեղեն, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ և հիգիենայի պարագաներ։
Կայքը առանձնանում է իր պարզությամբ և հասանելիությամբ։ Գործում է եռալեզու տարբերակ, ինտեգրված են առցանց վճարման համակարգեր, ինչպես նաև տրված է պատվերի առցանց ձևակերպման և հաստատման հնարավորություն՝ կանխիկ վճարման տարբերակով։ Հաճախորդը ինքն է ընտրում առավել հարմար տարբերակը։
Mnatany.am առցանց խանութին կից գործում է արագ և ապահով առաքման ծառայություն։ Հաճախորդին առաքվում է միայն ու միայն թարմ, որակյալ, էկոլոգիապես մաքուր մթերք։
Մեր թիմը շարունակում է բարելավել ծառայությունը, այն հնարավորինս հարմար դարձնելով սպառողին։ Մենք միշտ ձեր կողքին ենք և մաղթում ենք հաճելի գնումներ։